Խորհրդարանական ընտրություները Հայաստանում մեկնարկել են
Հայաստանում մեկնարկել է 5-րդ գումարման ՀՀ ԱԺ ընտրությունների քվեարկությունը: Ժամը 08.00-ին բացվել են բոլոր ընտրատեղամասերը: ՀՀ տարածքում 41 ընտրատարածքներում գործում է 1792 ընտրատեղամաս:
Ընտրություններին մասնակցում են համամասնական ընտրակարգով առաջադրված 8 կուսակցություններ` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», «Հայաստանի Դեմոկրատական», «Հայաստանի Կոմունիստական», «Միավորված հայեր» կուսակցություններն ու կուսակցությունների մեկ դաշինք` ՀԱԿ: Մեծամասնական ընտրակարգով կպայքարի պատգամավորի 138 թեկնածու:
Ընտրություններին հետևում են միջազգային (647) ու տեղական (31451) դիտորդներ: Ոստիկանության հրապարակած տվյալներով, ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է` 2.484.003:
Ընտրատեսամասերը կփակվեն 20.00-ին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են