ԿԸՀ նախագահ. Մասնակցությունը նորմալ է
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը գնահատում է նորմալ:
«Բնական է, որ լինելու էր ակտիվ մասնակցություն, քանի որ միաժամանակ իրականացնում ենք երկու քվեարկություն` համամասնական ու մեծամասնական ընտրակարգով»,-ասաց նա` պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում ընտրողների մասնակցությունը:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում ոստիկանության տվյալներով, ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 522 հազար 962 քաղաքացի. Երևանում ընտրելու իրավունք ունի 813 հազար 898, Արագածոտնում` 113 հազար 624, Արարատում` 212 հազար 450, Արմավիրում` 222 հազար 596, Գարքունիքում` 186 հազար 357, Լոռիում` 236 հազար 375, Կոտայքում` 231 հազար 536, Շիրակ 228 հազար 693, Սյունիքում` 121 հազար 636, Վայց ձորում` 47 հազար 375, Տավուշում` 108 հազար 422 ընտրող: Ժամը 17.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել էր 1 300117 ընտրող կամ ընտրողների 51.53 տոկոսը:
Նախորդող նորություններ` Ժամը 11:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 15,08 տոկոսը
Ժամը 14:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 896 հազար 568 ընտրող
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 51.53 տոկոսը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները