Exit poll` վերջնական արդյունքներ. ՀՀԿ 43,3%, ԲՀԿ 29,3% (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Gallup International կազմակերպությունը «Արմենիա» հեռուստաընկերության պատվերով Հայաստանում մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում իրականացրել է exit poll:
400-ից ավելի հարցազրուցավարներ 131 ընտրատեղամասում առավոտյան ժամը 08:00-ից մինչև 20:00-ն իրականացրել են հարցումներ: Ժամը 20:00-ի տվյալով` հարցմանը մասնակցել է մոտ 22410 ընտրող: Հարցին` «Որ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի օգտին եք Դուք քվեարկել», պատասխանել է հարցվածների 53,65 տոկոսը, 46,35 տոկոսը հրաժարվել է պատասխանել: 20:00-ի դրությամբ նախնական տվյալները ներկայացված են ստորև:
Քվեարկել է 22 410
Չեն հրաժարվել 12 023
Հրաժարվել են 10 387
Մասնակցությունը 57,3
ԲՀԿ 29,3
Ժառանգություն 6,5
ՀԱԿ 6,4
ՀՅԴ 5,2
ՀԴԿ 0,6
ՀԿԿ 2,2
ՀՀԿ 43,3
Միավորված Հայեր 0,4
ՕԵԿ 6,2: