Փորձագետ. iDitord-ի վրա հարձակում է իրականացվել մոտ 5600 համակարգիչներից
«Թե ինչպես եմ լուծել խնդիրը, չեմ ասի` հասկանալի պատճառներով, քանի որ ինչ էլ ասեմ, իմ հայտնած տեղեկությունները հարձակում գործածները կարող են օգտագործել հնարավոր նոր հարձակումների համար:
Այժմ իրավիճակն այսպիսին է` iDitord-ի վրա հարձակում է իրականացվել մոտավորապես 5600 համակարգիչներից միաժամանակյա հարցման ձևով: Ներկայումս iDitord-ին ուղղված հոսքը ֆիլտրվում է և հուսով ենք, որ շատ մոտ ժամանակներս կայքը բնականոն կաշխատի», -Panorama. am-ի հարցին ի պատասխան, թե ինչպես վերականգնեցին կայքը նշեց Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի հետ համագործակցող տեղեկատվական անվտանգության փորձագետ Ռուբեն Մուրադյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին iDitord.org կայքէջը, որտեղ հիմնականում տեղ էին գտնում ընտրությունների ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների մասին ահազանգեր, DDoS հարձակման էր ենթարկվել:
Նախորդող հրապարակում`
Առայժմ հայտնի չէ՝ ինչ ծավալի հարձակման է ենթարկվել iDitord-ը. Հարցազրույց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին