Առայժմ հայտնի չէ՝ ինչ ծավալի հարձակման է ենթարկվել iDitord-ը. Հարցազրույց
Նախօրեին գիշերը և այս պահին iDitord.org կայքէջը, որտեղ հիմնականում տեղ էին գտնում ընտրությունների ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների մասին ահազանգեր, DDoS հարձակման է ենթարկվել:
Panorama.am-ը զրուցել է կայքէջի կոորդինատորներից Սամվել Մարտիրոսյանի հետ.
-iDitord-ը հարձակման է ենթարկվել, ի՞նչ ծավալի հարձակման մասին է խոսքը:
-Կայքէջը հարձակման ենթարկվել է մի անգամ գիշերը, հիմա նորից: Այս պահին ծավալների մասին է խոսել չեմ կարող, բայց ոնց հասկանում ենք՝ շատ մեծ են ծավալները:
-Մոտավորապես, ե՞րբ կվերականգնվի կայքը:
-Հստակ չեմ կարող ասել
-Հարձակումից առաջ ի՞նչ բնույթի ահազանգ եք ստացել:
-Հիմնականում կնիքների մասին են եղել ահազանգերը, հետո կուտակումների մասին, ինչպես նաև ընտրակաշառքների մասին են եղել ահազանգեր:
-Ո՞ր կուսակցությունների մասին են եղել ահազանգերը:
-Հիմնականում` ՀՀԿ, ԲՀԿ
-Իսկ բռնությունների մասին ահազանգեր եղե՞լ են
-Բռնության մասին չի եղել, ուղղակի ահազանգ է եղել, որ թիմերը իրար դեմ են դուրս եկել:
-Կոնկրետ փաստերով փաստարկված ահազանգերի տեսակարար կշիռը որքա՞ն է կազմում
-Ահազանգը գնում է, և լրատվամիջոցները կամ ինչ-որ ձեևով ստանում են մեկնաբանություն, կամ լինում է, որ պետական կառույցներն են արձագանքում: Իհարկե, դրանք շատ չեն, մոտավորապես 20-30 տոկոսն է կազմում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է