Խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությունը
Երևանի 12/33 ընտրատեղամասում խոչընդոտել են «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Էլինա Չիլինգարյանի մասնագիտական գործունեությունը: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Էլինան պատմեց հետևյալը.
«Ես նկարահանում էի ընտրատեղամասը ընդհանուր պլանով, հեռվում ինչ-որ տղաներ էին կանգնած, հավանաբար թաղային հեղինակություններ էին, ովքեր ինչ-որ պահի կադրի մեջ մտան:Նրանցից մեկը մոտեցավ ժպիտը դեմքին, խփեց ձեռքիս, կամերաս գցեց գետնին, հետո, երբ վերցրի մյուս ընկերը խփեց, գցեց կամերաս: Ասում էին՝ ջնջի, ինչ նկարել ես, չիպը տուր և այլն»:
Լրագրողն ասաց, որ նկարահանել է, թե ովքեր են հոխորտացող տղաները, երևում է նկարներից: Նա ոստիկանության Էրեբունու բաժնում արդեն հաղորդում է տվել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները