Գյումրու քաղաքապետի տղան առևանգել է օպերատորին. Գլխավոր դատախազությունը հաղորդում է ստացել
Մայիսի 6-ին, ժամը 08:30-ին, ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ահազանգ է ստացվել ԲՀԿ վստահված անձ Գոհար Աբրահամյանից և Նազելի Յարալյանից, որ ««Կենտրոն» հեռուստաընկերության նկարահանող խումբը նկարահանումներ է իրականացրել Գյումրիի թիվ 6 դպրոցում տեղակայված թիվ 34/25 ընտրատեղամասում: Ըստ հաղորդման հեղինակի՝ Գյումրիի քաղաքապետի տղան՝ Սպարտակ Ղուկասյանը օպերատորի ձեռքից վերցրել է հեռուստախցիկը, այնուհետև տարել նաև օպերատոր Վարազդատ Պապիկյանին»:
Շիրակի մարզի դատախազության միջոցով հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Գյումրիի բաժնին՝ ստուգել մատնանշված հանգամանքները ևօրենքով սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ: Այդ մասին տեղեկացնում են գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից և նշում, որ ստուգման արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ:
Ավելի վաղ Panorama.am-ի Կենտրոն հեռուստաընկերության «Էպիկենտրոն» ծրագրի խմբագիր Պետրոս Ղազարյանը ասել էր, թե իրենք էլ Գյումրիից նախնական տեղեկություն են ստացել, որ Գյումրու քաղաքապետի` Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը տարել է «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատոր Վարազդատ Պապիկյանին:
«Նախնական տեղեկատվության համաձայն, այդպիսի փաստ կա, այժմ փորձում ենք ճշտել: Մենք կապ հաստատել ենք, հիմա մեր լրագրողը այնտեղ է, աշխատում է, երբ որ նա զանգի, արդեն ես 100 տոկոսվ կարող եմ ասել: Հիմա դեռևս 100 տոկոսով չեմ կարող ասել, նախնական տվյալների համաձայն, այդպես է, մենք այնտեղ աշխատում ենք»,-ասել էր Պետրոս Ղազարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա