Լ. Բարսեղյան. Ընտրակաշառքը գրեթե չապացուցվող բան է, դրա մասին հաղորդումը տալը անհեթեթ չարչարանք է
Panorama.am-ի հարցազրույցը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանի հետ:
-Պարոն Բարսեղյան, Գյումրիում ինչպե՞ս է իրավիճակը:
-Իրավիճակը իսկապես տարբեր է: Դա կախված է ընտրատարածքից: 35 ընտրատեղամասում կարելի է ասել, բացարձակ խաղաղ է, անդորր է, որի մի մասը Գյումրիում է, մի մասն էլ հարակից գյուղերում է: Այստեղ Սամվել Բալասանյանն է առաջադրել իր թեկնածությունը, մրցակից չկա:
-Իսկ կուսակցական մակարդակով:
-Վեճեր չկան: Ամեն տեղեր մարդ ունենք: Հետո ավելի ակտիվ 33 ընտրատարածքն է, որտեղ էլի կոնֆլիկտներ չկան, որոշ կուտակումներ կան, բայց բախումներ չկան: 33 ընտրատարածք՝ Աշոտ Աղաբաբյան, Շալիկո Զորյան և Հովհաննես Մարգարյան: 34 ընտրատեղմասում ամենադժվարն է, որտեղ առաջադրված են Արման Սահակյանը (ՀՀԿ), Մարտուն Գրիգորյան (ԲՀԿ): Այստեղ` 6-7 տեղամասերում առավոտից կուտակումներ են՝ վեճ, ղալմաղալ:
-Իսկ այդ վեճերը տեղի են ունենում ընտրատեղամասո՞ւմ, թե՞ ընտրատեղամասից դուրս:
-Ներսում և դռան առաջ: Տեղամասեր կա, որ մեջը 15-ից հոգուց պակաս մարդ չի եղել:
-Իսկ իրավապահներն իրենց ինչպե՞ս են պահում:
-Կար որ խելոք՝ աջ քաշած կանգնած են, կա որ կարմիր բերետավորներ են բերել կանգնեցրել տեղամասի առաջ: Մի 6-7 տեղամասերում մթնոլորտը լարված է, որոնցից մեկը Վարդան Ղուկասյանի քվեարկած տեղամասն է, որտեղից առավոտ «Կենտրոն»-ի տեսախցիկն էին տարել և առևանգել էին իրենց հայտարարությանը համաձայն, օպերատորին: Մեկ-մեկ իրար վրա գոռգռում են: Փորձել են մեր ներկայացուցիչներից մեկ-երկուսի ձեռքից ֆոտոապառատները խլել, բայց կարգի են հրավիրվել…մի խոսքով:
-Խախտումներ փաստարկված կա՞ն:
-Դե, թանաքի պահը: Աչքի ընկնողը կուտակումներն են՝ ընտրակաշառք, որը մասշտաբային է, բայց ընտրակաշառքը գրեթե չապացուցվող բան է, դրա վրա հաղորդումը տալը անհեթեթ չարչարանք է: Մեկ շաբաթ շարունակ բաժանել են քաղաքում:
-Հնարավո՞ր չի լինում, տեսագրել, ձայնագրել:
-Չէ, «կամիկաձե» ընտանքի պետք է լինի, որ ներսում տեսագրի:
-Ձեր տեղեկություններով ընտրակաշառքներ ովքե՞ր են բաժանում:
-Երկու կուսակցություններ ՝ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն: Հատկապես 34-ի վրա է կռիվը:
- Մեծամասնականո՞վ էլ է բաժանվում:
-Միջին նոմինալը 10.000 է՝ կես կեսի հաշվով: 5.000 համամասնական և 5.000 մեծամասնականի համար:
-Իսկ Կենտրոնի օպերատորի հարցն ի՞նչ եղավ:
-Ես կարդացի էդ տեղամասի հանձնաժողովի նախագահ Սուսաննա Մկրտչյանի բացատրությունները, մանկական գեղագիտական կենտրոնի տնօրենն է:
-Այդ տղան գտնվե՞ց:
-Մենք այդ տղայից տեղեկություն չունենք: Չգիտեմ ով է: Այս երկու վերջին ժամը կրիտիկական է:
-Քաղաքի մեջ ինչպե՞ս է՝ տեղամասերից հեռու:
-Նորմալ է:
-Գազելներով տանելը խնդիրներ առաջացնո՞ւմ է:
-Հա, կա, որովհետև այսօր այդ երթուղայիները պետք է երթուղային գծերում լինեին: Դա մի երևելի բան չէ: Անունները բացակայելու խնդիրներ չեն եղել: Կաշառք, թանաք էդ մի քանի կուտակումները, առևանգումը, էդ է ընդամենը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա