Ոստիկանությունը պարզում է լրագրողին խոչընդոտած անձի ինքնությունը
Ոստիկանության լրատվական ծառայությունից Panorama.am-ին տեղեկացնում են, որ այսօր, մայիսի 6-ին 11:40-ին «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Էլինա Չիլինգարյանը ոստիկանության Էրեբունի բաժնում ահազանգել է, որ 178 դպրոցում գտնվող թիվ 12/32 և 12/33 ընտրատեղամասերում ընտրությունների նկարահանման ժամանակ իրեն մոտեցել է 25 տարեկան սև հագուստով մի երիտասարդ և խոչընդոտել իր լրագրողական աշխատանքները հարվածել ձեռքին, որի արդյունքում «Flip» տեսակի տեսախցիկը ընկել է ձեռքից:
Ըստ աղբյուրի, վնասի չափը ճշտվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ նշված արարքը կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտանաբերելու ուղղությամբ:
Ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Նախորդիվ` Խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությունը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները