«Հայաստանի ընտրությունները բնութագրվում են մրցակցային, մեծ մասամբ խաղաղ ընտրարշավով»
ԵԽԽՎ կարճաժամկետ դիտորդների առաջնորդ ու համակարգող Ֆրանսու-Խավիեր դը Դոնեան լրագրողների հետ հանդիպմանն այսօր ներկայացրեց Հայաստանում խորհրդարանական ընտրությունները դիտարկող միջազգային դիտորդների նախնական գնահատականը: Համաձայն դրա` «Հայաստանի ընտրությունները բնութագրվում են մրցակցային և մեծ մասամբ խաղաղ ընտրարշավով»:
«Մինչ քվեարկության օրը քարոզարշավն անցել է բարելավված ու բարենորոգված իրավական դաշտի պայմաններում և իրականացվել ընդհանուր առմամբ պրոֆեսիոնալ և թափանցիկ կերպով: Ինչ վերաբերում է քվեարկության օրվան, ապա երեկ ընդհանրապես հանգիստ և խաղաղ էր, թեև կային որոշակի կազմակերպչական խնդիրներ ու անհարկի միջամտություններ գործընթացին` հիմնականում կուսակցությունների ներկայացուցիչների կողմից: Սակայն ընդգծեմ, որ ի սկզբանե լուրջ ու լավատեսական պատճառներ կային ընտրությունների հետ կապված, քանի որ հարգանք էր դրսևորվել արտահայտման ազատության, հավաքների ազատության և ԶԼՄ-ների հանդեպ»,- հայտարարեց Ֆրանսուա-Խավիեր դը Դոնեան:
Բանախոսը հատուկ ընդգծեց, որ Ընտրական նոր օրենսգրիրքը ներառում է այնպիսի դրույթներ, որոնք հնարավորություն տվեցին Հայաստանին շարժվել դեպի իր միջազգային պարտավորությունների համապատասխանության ապահովմանը:
ԵԽԽՎ կարճաժամկետ դիտորդների առաջնորդը խոսեց նաև այն թերություններից, որոնք նկատել են միջազգային դիտորդները նախօրեին:
«Օրինակ, օրենքը նախատեսում է համակարգ, համաձայն որի շահագրգիռ կողմերը կարող են ներկայացնել բողոքներ, բայց ընտրական հանձնաժողովները հազվադեպ էին հաշվի առնում այդ բողոքները, իսկ օրենքը արգելում է դրանց գանգատարկում: Օրենքն արգելում է կուսակցություններին ընտրարշավի ընթացքում ընտրողներին բնամթերք նվիրելը, բայց դատարանները աչք էին փակում, երբ նմանատիպ նվիրատվություններ էին իրականացվում երկրորվ մեկ: Օրենքն արգելում է ընտրարշավ անցկացնել դպրոցներում, բայց որոշ կուսակցություններ օգտվում էին դպրոցների շենքերից ու նաև մանկավարժներից քաղաքական շահադիտարկմամբ և այդօրինակ գանգատներն անտեսվում էին»,- թվարկեց բանախոսը:
Ավելացրեց նաև, որ Հայաստանն արժանի է ճանաչման իր ընտրական բարեփոխումների համար և ընտրարշավի բաց և խաղաղ մթնոլորտի համար
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները