Արամ 1-ին կաթողիկոս. Իրանում բնակվող հայերը խաղաղ գոյակցում են մուսուլմանների հետ
Իրանում բնակվող հայերը խաղաղ գոյակցում են մուսուլմանների հետ:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինը:
Տեղեկատվության համաձայն՝ Արամ 1-ինը Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ Իրանը մերձավորարևելյան տարածաշրջանում մի երկիր է, որի արդար քաղաքականության շնորհիվ իրանահայերը հարյուրավոր տարիներ խաղաղ գոյակցում են մուսուլմանների հետ:
Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսն Իրանի Իսլամական և մշակութային հարաբերությունների կազմակերպության հրավերով Թեհրան է այցելել՝ մասնակցելու Քաղաքակրթությունների երկխոսություն համաժողովի 5-րդ նստաշրջանին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին