Բռնցքամարտիկը մահացավ` չավարտելով առաջին պրոֆեսիոնալ մարտը
Նորզելանդացի բռնցքամարտիկ Ուիլյամ Ռոդրիգես Գոնսալեսը մահացել է իր կարիերայում պրոֆեսիոնալ առաջին մենամարտի մեկնարկից 32 վայրկյան անց: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»: Գոնսալեսը, ում մրցակիցը Կարիհի Թեհեին էր` Թաիթիից, մարտի առաջին իսկ րոպեին ընկավ հատակին և սկսեց թպրտալ: Բժիշկները նրան առաջին օգնություն ցույց տվեցին, որից հետո 29-ամյա բռնցքամարտիկին շտապ տեղափոխեցին հիվանդանոց: Բայց ճանապարհին նա արդեն մահացել էր…
Թեթևքաշային կարգում հանդես եկող Գոնսալեսի մահվան պատճառները պարզելու համար հետաքննություն կիրականացվի:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում