Սկսվել է դիմորդների փաստաթղթերի ընդունման և հայտագրման գործընթացը
Մայիսի 4-ին Գնահատման և թեստավորման կենտրոնում տեղի է ունենել ԳԹԿ-ի ներկայացուցիչների և ՀՀ Պետական և մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում ձևավորված ընդունող հանձնաժողովների պատասխանատու քարտուղարների հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել է 2012թ. ԲՈՒՀ-ում դիմորդների փաստաթղթերի ընդունման և հայտագրման գործընթացը: Այս մասին հայտնում են ԳԹԿ մամուլի ծառայությունից ու տեղեկացնում, որ դիմորդների փաստաթղթերի ընդունումը և մասնագիտությունների հայտագրումը իրականացվելու է սույն թվականի մայիսի 5-ից մինչև հունիսի 1 (ժամը 18:00)-ն ընկած ժամանակահատվածում:
Հիշեցնենք, որ դիմորդը կարող է հայտագրել Հայաստանի Հանրապետությունների մեկ կամ մի քանի պետական և մասնավոր ԲՈՒՀ-երի` մինչև երկու անվճար և ութ վճարովի մասնագիտությունները:
Ըստ աղբյուրի, հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ՀՀ Օրենսդրությամբ սահմանված արտոնություններից օգտվող դիմորդների փաստաթղթերի ընդունման եղանակը, ինչպես նաև փաստաթղթերի ընդունման եւ հայտագրման գործընթացին առընչվող այլ հարցեր:
Այցելելով ԳԹԿ-ի կայքը(www.atc.am) կարող եք ծանոթանալ ՀՀ պետական եւ ոչ պետական բուհերի բակալավրի կրթական ծրագրով մասնագիտությունների, ընդունելության քննությունների, անվճար և վճարովի տեղերի, վարձաչափերին:
http://www.atc.am/files/2012%20dimord/lavash.pdf
Հիշեցնենք, որ Մարտի 15-ին ԳԹԿ-ին ավարտել է միասնական և կենտրոնացված քննությունների հայտարարագրման գործընթացի առաջին փուլը: Այս տարի 18 129 դիմորդ կա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան