Նարեկ Կազազյանն անցել է «Պատանի Երաժիշտների Եվրատեսիլ 2012» մրցույթի եզրափակիչ փուլ
Հայաստանը Վիեննայում անցկացվող «Պատանի Երաժիշտների Եվրատեսիլ 2012»-ում ներկայացնող 15-ամյա քանոնահար Նարեկ Կազազյանն անցել է եզրափակիչ փուլ: Ըստ մրցույթի պաշտոնական կայքի, եզրափակի փուլ են դուրս եկել ևս 6 երկիր` Բելառուս, Ավստրիա, Չեխիա, Գերմանիա, Նորվեգիա և Լեհաստան:
Նշենք, որ մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կայացել է մայիսի 5-ին և 6-ին: Նարեկը ելույթ է ունեցել երկրորդ կիսաեզրափակչի ժամանակ: Մրցույթին մասնակցել է 14 երկիր` Ավստրիա, Բելառուս, Բոսինա Հերցեգովինա, Խորվաթիա, Չեխիա, Վրաստան, Գերմանիա, Հունաստան, Նիդեռլանդներ, Նորվեգիան, Լեհաստանը, Սլովենիան և Ուրկաինա: Հաղթողը որոշվում է պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից: Կարող են մասնակցել 15-20 տարեկան դասական ժանրում հանդես եկող երաժիշտներ:
«Պատանի Երաժիշտների Եվրատեսիլ 2012»-ի եզրափակիչ փուլը կայանալու է մայիսի 11-ին:
Դասական երաժշտության «Eurovision Young Musicians» առաջին անգամ անցկացվել է 1982 թվականի Մեծ Բրիտանիայում: Մրցույթն անցկացվում է երկու տարին մեկ անգամ:
Նախորդող նորություն` Քանոնահար Նարեկ Կազազյանը Հայաստանն առաջին անգամ ներկայացնելու է «Պատանի Երաժիշտների Եվրատեսիլ 2012»-ին. մայիսի 5-11
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները