Հենրիխ Մխիթարյանը` Ուկրաինայի գավաթակիր
Ուկրաինայի գավաթի խաղարկության եզրափակչում երեկ Դոնեցկի «Շախտյորը» լրացուցիչ ժամանակում կարողացավ 2:1 հաշվով հաղթել նույն քաղաքը ներկայացնող «Մետալուրգին» և արժանանալ պատվավոր ավարին: Դոնեցկյան թիմի կազմում գավաթակրի կոչումը նվաճեց նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: Նա խաղադաշտ մտավ հիմնական կազմում և փոխարինվեց 62-րդ րոպեին:
«Մետալուրգի» կազմում ասպարեզում հայտնվեցին նաև մեր ազգային ընտրանու խաղացողներ Կառլեն Մկրտչյանն ու Գևորգ Ղազարյանը: Առաջինը մասնակցեց ողջ հանդիպմանը, իսկ երկրորդը փոխարինվեց 74-րդ րոպեին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա