Ա. Մարկարով. ՀՀԿ-ն կկազմի՞ միակուսակցական կառավարություն
«Մինչև ընտրությունները մենք ստացել ենք դրական պատկեր` կամպանիայի շրջանակներում քաղաքական ուժերին ընձեռվող հնարավորությունների տեսանկյունից և կամպանիայի ընդհանուր որակից: Երկրորդ, ի հայտ եկավ որոշակի բևեռացում` մի կողմից միասնական շտաբի ստեղծումը, առանձին ուժերի հայտարարությունը և ընտրությունների օրը, որն անցել է հիմնականում հանգիստ: Այսինքն, այս տեսանկյունից մենք էլի ունեցել ենք բավականին լավ պատկերը, որը ոչ միայն տարբերվում էր նախորդ ընտրություններից, այլև մտնում էր այն տրամաբանության մեջ, որը կարող ենք անվանել` ուղի դեպի ժողովրդավարություն»,-անդրադառնալով երեկ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
Նա նշեց, որ այժմ երկու զարգացում է հնարավոր, որ ուժերի որոշակի խումբը ասելու է, որ չի ճանաչում ընտրությունների արդյունքները, կամ, որ նրանք համակերպվում են ընտրությունների արդյունքների հետ և գնում են Ազգային ժողով:
Բանախոսի կարծիքով, հիմնական հարցը հետևյալն է` արդյոք այս արդյունքները հիմք են ստեղծելու ՀՀԿ-ի համար միակուսակցական կառավարություն ստեղծելու համար, թե՞ ելնելով քաղաքական անհրաժեշտությունից և նպատակահարմարությունից, ձևավորում է նոր դաշինք:
«Եթե սցենարը լինում է ՀՀԿ-ի կողմից` համախմբել շատերին իր շուրջը, ապա սկիզբ է դրվում նաև 2013 թվականի նախագահական ընտրությունների խնդրի լուծման համար: Այսինքն` մեծացնում է սոցիալական օժանդակության բազան և ստեղծում է լուրջ նախադրյալներ` նախագահական ընտրությունների ժամանակ մեկ միասնական թեկնածուի սատարելու համար: Մյուս սցենարը` սեփական ուժերով գնալ սեփական ծրագրի իրականացման համար»,- նշեց Ա. Մարկարովը:
Նա հնարավոր համարեց նաև տակտիկական դաշինքի ստեղծումը, որը բխելու է ոչ թե ձայների քանակի պակասից, այլ պարզապես այն բանից, որ այս կամ այն խնդիրը կարելի է լուծելու համատեղ` մոբիլիզացնելով լրացուցիչ ռեսուրսներ, որոնք մենք տեսնում ենք քաղաքական դաշտում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները