Ոստիկանության «Թեժ գիծը» շարունակում է գործել
Մայիսի 6-ի ժամը 8.00-ից մինչև ժամը 24.00-ի դրությամբ ՀՀ ոստիկանությունում գործող «Թեժ գծով» ԱԺ պատգամավորների ընտրության ընթացքի վերաբերյալ ստացվել է 27 տեղեկություն` ընտրատարածքների մոտ մարդկանց կուտակումների, խուլիգանական գործողությունների, քվեաթերթիկների պակասի, ընտրությունների ընթացքին և ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքին խոչընդոտելու, կրկնակի ընտրության փորձի, ընտրակաշառքի, ընտրացուցակում քաղաքացու տվյալների բացակայության, հակաքարոզչության և այլ խախտումների վերաբերյալ:
Ոստիկանության հաղորդմամբ, տեղեկությունների իսկությունը ճշտելու ուղղությամբ անհապաղ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ: