Ադիբեկյան. Բաժանվել է ընդհանուր առմամբ 2.5 դոլար ընտրակաշառք, բայց ոչ բոլորն են վաճառվել
«Մայիսի 6-ին հաստատվեց խորհրդարանական արդար ընտրություններ անցկացնելու փաստը, սակայն բաժանվել է ընդհանուր առմամբ 2.5 դոլար ընտրակաշառք», - այսօր ասուլիսի ժամանակ անցած խորհդարանական ընտրություններին նման գնահատական տվեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը: Ըստ բանախոսի` ընտրական գործընթացն անցել է թափանցիկ և օրինական, սակայն վիճարկելի է ընտրողների մեծ թիվն ու ակտիվությունը։
Սոցիոլոգի խոսքով` Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առողջական վատ վիճակը ազդեց ընդդիմադիր Կոնգրեսի քվեների վրա, սակայն մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում՝ Հայաստանի հանրապետական կուսակցության հանրահավաքի ժամանակ փուչիկների հետ տեղի ունեցած միջադեպը չհասցրեց վատ անդրադառնալ ՀՀԿ-ի ձայների վրա:
Ըստ Ահարոն Ադիբեկյանի` անհիմն են ընդիմության այն պնդումները, թե ընտրությունների արդյունքները կանխորոշվել են ընտրակաշառքներով. «Եթե համատարած ընտրակաշառք բաժանվեր` միջին հաշվարկով յուրաքանչյուր ընտրատարածքում կկազմեր 1 միլիոն դոլար, իսկ ընդհանուր առմամբ՝ 41 միլիոն դոլար:
«Ընդհանուր առմամբ, 2,5 միլիոն դոլար է բաժանվել: Ես կրկնում եմ, չի կարելի նվաստացնել հայ ազնիվ ընտրողին, բոլորը չէին կարող իրենց ձայները վաճառել»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:
Անդրադառնալով սոցիոլոգիական հարցումներ անող այլ կազմակերպությունների կանխատեսումների և տվյալների, սոցիոլոգը զարմանք հայտնեց, թե ինչպես կարելի է ընդունել այդ կանխատեսումները, երբ նրանք 5-6 % սխալ կանխատեսումներ են արել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները