Ազատության հրապարակում այրել են ԿԸՀ նախնական տվյալները. Հանրահավաք
«Հայաստանի 2,5 մլն մարդկանց 65 տոկոսը քվեարկել է ընտրություններում, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի ընտրելու իրավունք ունեցողների 100 տոկոսը քվեարկել է», -այսօր Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքում հայտարարեց ՀՀՇ առաջնորդ Արամ Մանուկյանը:
Մինչև Արամ Մանուկյանի ելույթը, ՀԱԿ ներկայացուցիչները այրեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալները:
Նրա խոսքով, իրենց թիմը հաշվարկել է և պարզել, որ մարզերում են հիմանական խախտումները կատարվել:
«Բայց դա չի նշանակում, որ Երևանում խախտում չի կատարվել: Կան ընտրատարածքներ, որտեղ ավելի շատ մարդիկ են մասնակցել, քան կան: Օրինակ, Վայքում մասնակցությունը եղել է 100 տոկոս, Արագածոտնում, ուշադրություն, 102 տոկոս մասնակցություն: Այստեղ գյուղերից մեկում ցուցակում կար 84 մարդ, բայց քվեարկել է 86-ը», -հայտարարեց Արամ Մանուկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները