Շիրակի մարզի դատախազը հանձնարարել է ակտիվացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումները
«Գալա» հեռուստաընկերության` 2012թ. մայիսի 6-ին ցուցադրած տեսանյութի համաձայն` ՀՀ Ազգային ժողովի` 2012թ. մայիսի 6-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի «Շարլ Ազնավուրի» անվան հրապարակում «Գազել» մակնիշի ավտոմեքենայի շուրջ քաղաքացիներ են հավաքված և, ըստ հեռուստաընկերության հաղորդման` ընտրակաշառք են բաժանում:
Գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդմամբ, ընտրակաշառք բաժանելու հանգամանքը պարզելու, ավտոմեքենայի մեջ գտնված և դրա շուրջ հավաքված քաղաքացիների ինքնությունը պարզելու համար 06.05.2012թ. Շիրակի մարզի դատախազը հանձնարարել էր ՀՀ ոստիկանության Գյումրու բաժնի պետ Վ. Շաշիկյանին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկել:
Նկատի ունենալով, որ մինչ օրս նշված անձանց ինքնությունները չեն պարզվել և քննության չեն ներկայացվել Շիրակի մարզի դատախազը 08.05.2012թ. կրկին հանձնարարել է սեղմ ժամկետում ակտիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկել «Գազել» մակնիշի ավտոմեքենայում գտնված և ավտոմեքենայի շուրջ հավաքված անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և քննության ներկայացնելու ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները