Իրանցի հոգևորականը վերջնագիր է ներկայացրել Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսին
Իրանցի հոգևորականը վերջնագիր է ներկայացրել Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսին:
Այդ մասին հաղորդում է իրանական «արաննյուզ.իռ» կայքը:
Համաձայն տեղեկատվության՝ այն բանից հետո, երբ Թավրիզի իմամ-ջոմե Մոջթահեդ Շաբեսթարին հայտարարեց, որ եթե Ադրբեջանում «գեյ-շքերթ» անցկացվի, ապա Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսության առջև բողոքի ցույց կկազմակերպվի, Ադրբեջանի հյուպատոս Ալի Ալիզադեն խնդրել է, որպեսզի հանդիպում ունենա իրանցի հոգևորականի հետ՝ վերջինիս խնդրելով զերծ մնալ հյուպատոսության առջև բողոքի ցույց կազմակերպելուց:
Հակառակ Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսի հորդորիներին՝ իրանցի հոգևորականը նշել է, որ եթե առաջիկա ժամերի ընթացքում Ադրբեջանը պաշտոնապես չհայտարարի, որ հրաժարվում է «գեյ-շքերթի» անցակացումից, ապա Ադրբեջանի հյուպատոսության առջև նախատեսված ցույցը կկայանա:
Հիշեցնենք, որ Արևելյան Ատրպատականում (Արևելյան Ազարբայջան) ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Մոհսեն Մոջթահեդ Շաբեսթարին օրերս ուրբաթօրյա աղոթքի ժամանակ հայտարարել է, որ մայիսի 8-ին Թավրիզի բնակչությունը բողոքի ցույց կկազմակերպի Ադրբեջանի հյուպատոսության առջև, և եթե դա օգուտ չտվեց, ապա գալիք ուրբաթօրյա աղթոքից հետո ևս երթ կկզամակերպվի, մինչև Ադրբեջանը դադարեցնի իր հակաիսլամական քաղաքականությունը:
Նախորդող տեղեկատվություն՝ Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ. Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսության առջև բողոքի ցույց կկազմակերպվի