ՀԱԿ-ը հանրահավաքից դուրս չի խոսում
Հետաքրքրական է, որ Հայաստանում 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների համեմատ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 250 հազարից ավելի ձայն, մինչդեռ ՀԱԿ-ը 2008 թվականի նախագահական ընտրությունների համեմատությամբ կորցրել է 250 հազար ձայն: Իսկ թե արդյոք սա ԲՀԿ-ի հետ միասնական շտաբի մեջ մտնելու արդյունք չէ, «Իրավունք»-ը փորձել է պարզել ՀԱԿ ներկայացուցիչներից: «Երկարատև զանգերից հետո պարզվեց, որ ՀԱԿ-ը կարծես թե դեռ քարոզարշավի ազդեցության տակ է մնացել և ուրախանալու փոխարեն, որ խցկվեցին Ազգային ժողով, կրկին պատրաստվում են բողոքելու, ինչի մասին նշեց ՀԱԿ անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը. «Վաղը ժամը 19:00-ին եկեք հանրահավաք, այժմ ոչինչ չեմ մեկնաբանում»,- գրում է «Իրավունքը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները