Դեռ քարոզում են. օրենքը գործում է միայն լրատվամիջոցների համար
Պատգամավորության թեկնածուների գովազդային պաստառները դեռ կախված են ամեն տեղ, թեև մայիսի 5-ից արգելվում է քարոզչություն իրականացնել: Նույնիսկ այդ պատճառով հայաստանյան մի շարք թերթեր շաբաթ օրը լույս չտեսան` գերադասելով լռել: Արդյոք օրինախախտում չէ՞, որ թեկնածուների պաստառեները կախված են մնացել մինչ օրս: ԿԸՀ-ից «Ժողովուրդ»-ին պարզաբանել են. «Դա արգելված է. միայն ԶԼՄ-ներին, իսկ պաստառների վերաբերյալ Ընտրական օրենսգրքում նման սահմանափակում կամ կանոնակարգում չկա: Այդպիսի պահանջարկ չկա, որ պաստառները քվեարկությունից առաջ պետք է հանվեն»: Էլի օրենքը գործում է միայն լրատվամիջոցների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները