Ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը երկու օրվա ընթացքում չի հանդիպել ու չի զանգահարել Ա.Բախշյանին
«Րաֆֆիին չեմ հանդիպել, նրա հետ չեմ զրուցել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը `պատասխանելով մեր այն հարցին, թե արդյո՞ք կուսակցապետ Րաֆֆի Հովհաննիսյանը իր, ինչպես նաև պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանի ու Ստյոպա Սաֆարյանի հետ զրուցել է քվեարկությունից հետո:
Անահիտ Բախշյանը ընդգծեց, որ երկու օրերի ընթացքում կուսակցապետը ոչ զանգահարել է նրան և ոչ էլ հանդիպել, իսկ ինքը` տիկին Բախշյանը, սեփական նախաձեռնությամբ անգամ չէր կարող զրուցել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, քանի որ վերջինս հեռախոս չունի.
«Ինքը հեռախոս չունի, որ ես իրեն զանգահարեմ, Րաֆֆին էլ ինձ չի զանգել»,- նշեց մեր զրուցակիցը:
Հետաքրքրվեցինք` արդյո՞ք այդ հանգամանքը տարօրինակ չի համարում ու անգամ զարմանալի.
«Չեմ մտածել այդ մասին»,- եղավ պատասխանը:
Հիշեցնենք, Ա.Բախշյանն առաջադրել էր իր թեկնածությունը մեծամասնական ընտրակարգով թիվ 12 ընտրատարածքում, որտեղ հաղթանակ է տարել ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա