Կոմունիստներն ու «Արդար Ռուսաստանը» դեմ են քվեարկելու Մեդվեդևի թեկնածությանը վարչապետի պաշտոնում
ՌԴ Պետդումայում Կոմունիստական ու «Արդար Ռուսաստան» ը կուսակցությունների խմբակցությունները որոշում են կայացրել չսատարել ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Այդ մասին գրում է «Իտառ-Տասս» գործակալությունը, հղում անելով կոմունիստների ներկայացուցիչ Վլադիմիր Բեսսոնովին:
Նշենք, նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դմիտրի Մեդվեդևի թեկնածությունը նեկայացրել էր Պետդումա՝ վարչապետի պաշտոնում հաստատվելու նպատակով: Դրան հաջորդել էր նախկին նախագահի խորհրդակցությունները օրենսդիր մարմնի խմբակցություների հետ:
«Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը կոչ է արել իր կուսակիցներին դեմ քվեարկել Մեդվեդևի թեկնածությանը: «Կամ համախմբված դեմ ենք քվեարկում, կամ չենք այցելի նիստերի դահլիճ», - զգուշացրել է Միրոնովը:
Կոմունիստական կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանովն, իր հերթին, Մեդվեդևի հետ խորհրդակցությունից հետո հայտարարել է, թե «Օլիգարխների կուրսը ամբողջովին սպառվել, ձախողվել է և խմբակցությունը դեմ է քվեարկելու Մեդվեդևի թեկնածությանը»:
Այնուհանդերձ, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, որն ունի մեծամասնություն Պետդումայում, ինչպես նաև Լիբերալ Դեմոկրատական կուսակցություն Ժիրինովսկու գլխավորությամբ արդեն հայտարարել են, թե սատարելու են Մեդվեդևին: