Ամռան մեկնարկը մայրաքաղաքում լինելու է տեխնոլոգիական
«Smart Country- թվային լուծումներ նորարար տնտեսության համար» խորագիրը կրող ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումն այս տարի տեղի կունենա հունիսի 15-16 «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում: 5-րդ ամենամյա ֆորումի նպատակն է աջակցել ինովացիոն տնտեսության ստեղծմանը թվային լուծումների հիման վրա, մեկ հովանու ներքո ներկայացնել տնտեսության արդիականացման համար նախատեսված ՏՀՏ բոլոր ապրանքներն ու ծառայությունները:
Ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), գլխավոր գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline): Միջոցառումն անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:
«ԴիջիԹեք բիզնես ֆորումը հատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի զարգացող բիզնես միջավայրում: Հանդիսանալով բիզնեսի համար առաջատար լուծումների մատակարար և միաժամանակ պատվիրատու` համարում ենք, որ ֆորումը եզակի հարթակ է գործնական կապեր հաստատելու, նոր գործընկերներ, հաճախորդներ ներգրավելու համար: Միջոցառման շրջանակներում ՏՀՏ ոլորտի տեղական ընկերությունները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց նոր արտադրանքները, ծառայությունները, իսկ պոտենցիալ օգտագործողները գնահատելու` որքանով այդ առաջարկները կօգնեն բարելավել իրենց աշխատանքային գործընթացները, բարձրացնել տրամադրվող ծառայությունների որակը, ավելացնել եկամուտները և այլն»,- նշում է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«ԴիջիԹեք գործարար համաժողովի թիրախային լսարանն այն հայկական բիզնեսն է, որը գործում է մրցակցային դաշտում և դուրս է մենաշնորհային շրջանակներից: Սա արդիական միջոցառում է, նախատեսված խելացի ու առաջադեմ գործարարների համար, ովքեր ուզում են ապրել առաջատար երկրում: Որպեսզի մեր թիրախային լսարանն իր նպատակին հասնի, Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը ստեղծում է համապատասխան միջավայր` ԴիջիԹեք բիզնես ֆորումը, որտեղ տեխնոլոգիական արտադրանք և ծառայություններ առաջարկողները կարող են հանդիպել գործարար սպառողի հետ»,- ասում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Երկօրյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը բաղկացած կլինի հետևյալ միջոցառումներից. Տեխնոլոգիաների ներդրման խնդիրներին նվիրված կոնֆերանս - Կքննարկվեն ՏՀՏ և այլ նորարարական տեխնոլոգիական լուծումների արդյունավետ ներդրման ձևերը, մեթոդները և խնդիրները տնտեսությունում, տեխնոլոգիական սեմինարների շարք: Կներկայացվեն ՏՀՏ ընկերությունների կողմից նախագծված վերջին լուծումներն ու ծառայությունները, «DigiTec Business» ֆորում-ցուցահանդես:
Ֆորումի գլխավոր գործընկեր է «ԱրմենՏել» ընկերությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին