Կոալիցիայի երկու տարբերակ
«168 ժամ»-ի տեղեկություններով` ընտրություններից անմիջապես հետո իշխանությունները սկսել են քննարկել, թե հաջորդ ԱԺ-ում, որ ուժերը պետք է կոալիցիա կազմեն և որ ուժերը մնան որպես ընդդիմություն: Քննարկվում է կոալիցիայի երկու տարբերակ` ՀՀԿ-ՕԵԿ-«Ժառանգություն» և ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ տարբերակները: Առայժմ փորձում են հասկանալ, թե նախագահական ընտրություններից ամիսներ առաջ որքանո՞վ է նպատակահարմար 36 մանդատ ձեռք բերած և ֆինանսական հզոր ռեսուրսներ ունեցող ԲՀԿ-ին ընդդիմադիր դաշտ մղելու տարբերակը: Եվ մեր տեղեկություններով` Սերժ Սարգսյանը փորձում է ամեն ինչ անել, որ ԲՀԿ-ի հետ ունեցած տևական լարվածությունը հակամարտության չվերածվի: Սակայն, եթե չիրագործվի ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու տարբերակը, ՀՀԿ-ն կոալիցիա կհրավիրի արդեն «Ժառանգությանը»: «Ընդ որում` ՀՀԿ-ում ոչ բոլորն են միանշանակ վերաբերվում այդ տարբերակներին: ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը իր համախոհներով ցանկանում է շարունակել ԲՀԿ-ի հետ համագործակցությունը, իսկ Տիգրան Սարգսյանն իր համախոհներով` ոչ»,- գրում է «168 ժամ»-ը: