Ու՞ր են ՕԵԿ 170 հազար անդամները
«Ժամանակ»-ը գրում է. «ՀՀ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով, ՕԵԿ-ը հավաքել է 5,48 % (82,690) ձայն: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը քարոզարշավի ընթացքում բազմիցս է հպարտացել, որ ՕԵԿ-ն ունի 170 հազար անդամ: Փաստորեն ստացվում է կամ 170 հազար անդամ ունեցող կուսակցության 82 հազար 690-ն է միայն ձայն տվել սեփական կուսակցությանը, կամ էլ Արթուր Բաղդասարյանը խաբում էր»:
ՕԵԿ-ականն օրենքից հեռու է
5/15 ընտրատեղամասում «Ժողովուրդ»-ը հետաքրքիր միջադեպի ականատես է եղել: Թերթը գրում է. «Երբ ՀԱԿ համամասնական ընտրացուցակի անդամ, պատգամավորության թեկնածու Սաթենիկ Խաչատրյանը 19:50-ին մտավ տեղամաս` գրանցվելու, որ մասնակցի ձայների հաշվարկին, հանձնաժողովի ՕԵԿ-ական նախագահ Կարինե Մեհրաբյանը բղավեց. «Տիկին, Դուք գրանցվելու համար ուշացել եք: Տեղամասն արդեն փակվել է: Վերջ»: Թեկնածուն փորձում էր նրանց բացատրել, որ իրավունք ունի մասնակցելու, ինչը հաստատեցին նաև ԿԸՀ-ից, սակայն ՕԵԿ-ականն ի ցույց էր դնում իր չիմացությունը: Արդյունքում «հաղթեց» ՀԱԿ-ը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները