Հասարակություն 17:50 09/05/2012

«Սիրտդ ուզում էր ըտեղ պայթել». Արցախյան պատերազմի կադրերը մերօրյա իրականության հասցրած օպերատոր

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Արցախի հանրային հեռուստատեսության օպերատոր Բենիամին Ղարախանյանն այսօր էլ Արցախյան ազատամարտի ժամանակ նկարահանված տեսանյութերն առանց հուզմունքի չի կարողանում նայել: Ասում է` կադրին նայում է և որպես մասնագետ` հավանություն տալով լավ ու ճիշտ կադրին, և որպես մարդ, ում սիրտը ճմլվում է վիրավոր, մեռնող, մարտնչող ընկերների համար:

«Վերհիշելը միշտ չէ, որ հաճույք է պատճառում, վերադառնում ես այն դաժան օրերին, որոնցով անցել ես: Տխրում եմ, ուրախանում: Որ կադրից գոհ եմ, որ կադրը ճիշտ է, ուրախանում եմ որպես մասնագետ, բայց դրանց մեջ այնպիսի տխրություն կա, հերոսիդ հետ կրկին նույն ապրումն ես ունենում»,-պատմում է արցախյան հեռուստաընկերությունում ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող Բենիամինը:

Ստեփանակերտում ապրող Ղարախանյանի տեսանյութերի հետևից այսօր շատերն են գնում, դրանք պետք են փաստագրական նոր ֆիլմերի պատրաստման համար, ուրախությամբ տրամադրում է, դրանց մի մասն այժմ թվայնացվում է: Մոտ 300 ժամ ընդհանուր տևողությամբ տեսանյութեր ունի, իր պատրաստած ֆիլմերի թիվը հստակ չի հիշում, միայն լավ գիտի, որ դրանցից չորսը մրցանակի են արժանացել: Ֆիլմերն էլ պատմում են Արցախի շարժման, ջոկատների կազմավորման, թեժ մարտերի, Շուշիի հաղթանակի … մասին:

«Էնքան են եղել, մեկ-երկուսը չեն, որ հիշես: Ուրախություններ էլ են եղել, պարել էլ ենք…»,-տպավորությունների մասին ասում է Բ. Ղարախանյանը ու խոստովանում, որ հաճախ են եղել են պահեր, երբ ցանկացել է տեսախցիկը վայր դնել ու զենքը ձեռքին կռիվ տալ:

88-ին Արցախի հեռուստաընկերությունում էր աշխատում: Իր ու գործընկերների աչքի առջև պայթել է հեռուստաընկերության շենքը: «Ես հասցրել եմ էդ կադրը ֆիքսել, ոնց է մեր շենքը օդ հելնում, սաղ արխիվները… 1988-ի հոկտեմբերին էր, օրը հստակ չեմ հիշում»,-պատմում է մեր զրուցակիցը, ավելացնում, որ հետագայում հեռուստատեսությունն էլ իր ջոկատը ստեղծեց ու կռվի գնաց:

«Ես էլ էի ուզում կռվել զենքով, այն ժամանակվա Ազգային ժողովի նախագահ Արթուր Մկրտչյանն ասաց, գոնե դու մնա, որպեսզի էդ ամենը նկարահնվի: Մենք էլ կամերա չունեինք: Էդ ժամանակ Ֆրանսիայից մի տղա էր եկել` Օշին էր անունը, ձեռքին 8 մմ-անոց տեսախցիկ կար: Մենք խնդրեցինք, որ էդ կամերան թողնի մեզ: Դա վերցրեցի ու սկսեցի աշխատելը: Հեռուստատեսության շենքը չկա, Ազգային Ժողովի շենքում էի աշխատում»,-հիշում է Ղարախանյանը:

Ուղիղ 20 տարի առաջ մայիսի 9-ին Բենիամինը սեփական աչքերով տեսել ու տեսախցիկով ֆիքսել է հաղթական մուտքը հայոց բերդաքաղաք:

«Ամբողջ պատերազմի ընթացքում Շուշին մի առանձին հուշ է, մի առանձին իրողություն»,-ասում է մեր զրուցակիցը, պատմում, որ բոլոր-բոլորը ոգևորված էին Շուշին հետ վերցնելու մտքով:

«Բոլորն ուզում էին բարձրանալ Շուշի, զենքով, առանց զենքի, ես օրինակ տեսախցիկով, աշխատում էի, որ առաջինը լինեմ: Շուշին բոլորին ձգում էր, հենց էդ հոգին, խիզախությունն էր, որ փրկեց Շուշին, վախ, բան չկար: Բարձունքը գրավելը հարձակվողի համար շատ դժվար է, բայց հելանք, մտանք քաղաք: Սիրտդ ուզում էր ըտեղ պայթել: Սուրբ Ղազանչեցող եկեղեցում տեսանք` սաղ սնարյադներ են, ամեն տրամաչափի զենք ու զինամթերք: Իրենց համար պահեստ էին սարքել: Երբ մտանք եկեղեցի, մնացինք էսպես գժված: Ուրախությանը չափ ու սահման չկար էդ ժամանակ: Հետո սկսեցինք սնարյադները դուրս բերել: Հետո շարժվեցինք դեպի Լաչին, նկարահանեցի մինչև Գորիս: Հետո Զորիկը /Զորի Բալայան-թղթ./ ինձ ասեց շուտ նստի վերտալյոտ, գնա Երևան, նյութդ պատրաստի, որ եթեր գնա, իմանան, որ Լաչինի կորիդորն ազատված է, արդեն ցամաքով ճանապարհ ունենք դեպի Երևան»,-հիշում է փորձառու օպերատորն, հիշում է նաև, որ նյութը քաղաքական ինչ-ինչ դրդապատճառներով երեք օր անց է հեռարձակվել:

«Հետո հետ եկա, նորից շարունակեցի, թուրքերը լայնածավալ գրոհ սկսեցին ողջ սահմանով մեկ, դրանից հետո կրկին ուրախություն ապրեցինք, երբ Աղդամը վերցրեցիքն, այլևս ոչ մի կրակ չէր հասնում Ստեփանակերտ, արդեն սկսեցիքն ապահով զգալ, խաղաղվեցինք»,-պատմում է Ղարախանյանը: Իսկ մինչ այդ հիշում է, որ տեսախցիկն անընդհատ փորձում էր փոխանցել «լավ օպերատոր, մասնագետ, խելացի» Սերգեյ Համբարձումայնին, ընկերը չի վերցրել, Խոջալուի օպերացիայից հետո անտառի ականազերծման ժամանակ մահացել է:

«Ես փորձում էի նրան հանել պատերազմից, բայց չկարողացա համոզել, ինքն ասեց ես զենքով պետք է կռվեմ, դու էլ տեսախցիկով»,-ասում է օպերատորն ու թվարկում անուններ, ովքեր աշխատել են իր կողքին` Էդիկ Բաղդասարյան, Վարդան Հովհաննիսյան, Հակոբը, /ազգանունը չեմ հիշում/…
Հեռուստատեսության նախկին ավագ օպերատորն այսօր պայմանագրային աշխատող է: «Մի ֆիլմս մրցանակի արժանացավ, երկորդն արժանացավ, երրորդը, չորրորդը, հետո ասի, հերիք է էլի, մի քիչ համեստ պահենք մեզ»,-ու ծիծաղում է:

 Ծնվել է 1949 թվականին, Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղում։ 1968-73 թթ. աշխատել է «Ազերբայջանֆիլմ» կինոստուդիայում, այնուհետեւ՝ «Կարմիր դրոշ» թերթում՝ որպես ֆոտոթղթակից։ Ստեղծման օրից աշխատում է Արցախի հանրային հեռուստատեսությունում։ Արժանացել է «Վաչագան Բարեպաշտ» եւ «Շուշիի ազատագրման համար» մեդալների, ԼՂՀ կառավարության՝ Եղիշեի անվան ամենամյա եւ «Շողակաթ» ստուդիայի մրցանակներին։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից արժանացել է «Լավագույն օպերատոր կոչման»: Համահեղինակ է ութ հեռուստաֆիլմերի էկրանավորման



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}