Մշակույթի նախարարություն. Աբովյան 3 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձանին որևէ վտանգ չի սպառնում
Աբովյան 3 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձանին որևէ վտանգ չի սպառնում: Խնդիրն առնչվում է շենքի հետնամասում` Լալայանց փողոցի վրա գտնվող կցակառույցի եզրամասին: Իր պարզաբանման մեջ նշել է մշակույթի նախարարությունը: Նախարարության հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերության /հանրության շրջանակներում հայտնի ԱՕԿՍ-ի/ շենքի շուրջ բարձրացված աղմուկի վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարությունը հայտնում է, որ այն անհիմն է և Աբովյան 3 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձանին որևէ վտանգ չի սպառնում: Խնդիրն առնչվում է շենքի հետնամասում` Լալայանց փողոցի վրա գտնվող կցակառույցի եզրամասին:
Ամիսներ առաջ ՀՀ մշակույթի նախարարությունը քննարկել է Երևանի քաղաքապետարանի կողմից Պուշկինի և Լալայանց փողոցների միջանկյալ տարածքում իրականացվող քաղաքաշինական ծրագիրը և արձանագրել պատմական միջավայրի պահպանման և օգտագործման մի շարք խնդիրներ, որոնց վերաբերյալ առաջարկել է`
ա/ Լալայանց փողոցի նոր կառուցապատման նախագիծը մշակել 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի պատմական միջավայրին հարազատ և ապահովել փողոցի հորինվածքի տարածական ու տեսողական ընկալումը և ընդհանրությունը:
բ/ կատարել կցակառույցի ուսումնասիրման և չափագրման աշխատանքները, հաշվի առնելով դրա վատ վիճակը և նախկինում կատարած փոփոխությունները, մշակել վերականգնման և վերակառուցման նախագիծը:
գ/ աշխատանքների ընթացքում իրականացնել հարակից տարածքում առկա հուշարձան-շենքերի հիմքերի և ստորգետնյա պատերի ամրացումը:
Վերոնշյալ առաջարկները 2012 թ. հունվարի 24-ի N 01/14-1/1509-12 գրություններով ուղարկվել են կառուցապատողին և Երևանի քաղաքապետարան, որոնց կողմից բարձրացված խնդիրները ընդումվել են:
Հաշվի առնելով ներկայացված դիտողություններն ու առաջարկությունները, «Լոկալ Դիվեոփըրզ» ՍՊԸ-ն ՀՀ մշակույթի նախարարության քննարկմանն է ներկայացրել նոր էսքիզային նախագիծ, որը համաձայնեցվել է, ինչպես նաև սեփականատերը ստորագրել է պահպանական պարտավորագիր: Միաժամանակ սեփականատերը գրավոր իրազեկվել է, որ օրենքով սահմանված կարգով Լալայանց փողոցի կառուցապատման և Աբովյան 3 հուշարձան-շենքի կցակառույցի վերակառուցման աշխատանքային նախագծերը անհրաժեշտ է համաձայնեցնել ՀՀ մշակույթի նախարարության հետ»:
Նախորդող նորություններ՝ Ակտիվիստները շարունակելու են պայքարել, մինչդեռ մշակույթի նախարարությունից հայտնում են, որ նրանք գոհ են եղել հանդիպումից
ԱՕԿՍ-ի շենքի ճակատագրով մտահոգված քաղաքացիները այս պահին մշակույթի նախարարի մոտ են
Ա. Էգիբյան. ԱՕԿՍ-ի շենքը չի կարող քանդվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան