Դրենտե. «Մեսսին ինձ նեգր է անվանել»
«Էվերտոնի» կիսապաշտպան Ռոյստոն Դրենտեն, ով նախկինում հանդես է եկել «Ռեալում» և «Հերկուլեսում», խոսել է «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսիի նկատմամբ իր վերաբերմունքի մասին:
«Իսպանիայում մեկ անգամ չեմ խաղացել Մեսսիի դեմ, և մենք միշտ խնդիրներ ենք ունեցել,- Դրենտեի խոսքերը մեջբերել է «Voetbalcentraal»-ը:- Նա ինձ նեգր էր անվանում, և ես չէի կարողանում դա հասկանալ: Մամադու Դիարրան, ում հետ խաղացել ենք «Ռեալում», միշտ շատ էր զայրանում, երբ իրեն այդ բառով էին անվանում Իգուաինն ու Հայնցեն: «Հերկուլես»-«Բարսելոն» խաղում բախվեցի Մեսսիի հետ: Նա հետո, այնուամենայնիվ, ձեռքը մեկնեց ինձ, բայց դրանից հետո մի քանի անգամ ինձ ասել է. «Բարև, նեգր»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա