«Ժամանակ». «ԲՀԿ-ին ընտրողներին աշխատանքից ազատում է սպասվում»
«Ժամանակ»-ի հավաստի տեղեկություններով` Ավանի թիվ 1 ընտրատարածքում խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀԿ-ից պարզել են, որ որոշ ընտրողներ, ովքեր նախօրոք խոստացել էին քվեարկել ՀՀԿ-ի օգտին, իրենց ձայնը տվել են ԲՀԿ-ին, և այդ «դավաճանության» համար նրանց աշխատանքից ազատում է սպասվում: Ի դեպ, ընտրությունների օրը թիվ 1/07 ընտրատեղամասում ԲՀԿ վստահված անձը թերթի թղթակցին ասել է, թե հանրապետականները վաղ առավոտից թիվ 5 երթուղային տաքսիներով ընտրողներ են բերում: «Իսկ թիվ 1/21-ում էլ ականատես էինք եղել, թե ինչպես էր մի երիտասարդ ընտրողներ բերում, նրանց հետ մտնում ընտրատեղամաս ու բարձրաձայն հայտարարում, թե Ավանում ՀՀԿ-ից բացի, ուրիշ կուսակցություն չկա»,- գրում է «Ժամանակը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները