Հնարավոր կոալիցիայի տարբերակներ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կոալիցիա կազմելու մասին տեսակետները ՀՀԿ-ականների շրջանում բաժանվել են երկու թևի. «մի մասն, այնուամենայնիվ ցանկանում է կոալիցիա կազմել ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի հետ՝ ԲՀԿ-ին այդպես զսպելու և իրենով անելու համար։ Սակայն ՀՀԿ մի հատվածը կտրականապես դեմ է և պնդում է, որ դրա անհրաժեշտությունը բացարձակապես չկա՝ հիշեցնելով ԲՀԿ-ի վերջին շրջանի ընդդիմադիր խաղերը։ Քաղաքագիտական առումով կոալիցիայի ձևավորումն, ըստ էության, սխալ է, քանի որ ՀՀԿ-ն ԱԺ-ում նվազագույն 66 հոգու փոխարեն այժմ ունի 70 պատգամավոր։ Ասել է թե՝ ինքն է իրադրության տերը։ Ու նման պայմաններում կոալիցիոն փաստաթուղթ ստորագրելը, մեղմ ասած, կդիտվի նախագահի ընտրություններից առաջ Ս.Սարգսյանին սատարելու խոստման դիմաց ընտրակաշառք ԲՀԿ-ի համար։ Ընդ որում, ակնհայտ է, որ այդ կոալիցիան երկար չի տևի, նույն նախագահի ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը վերջնականապես կջնջի ԲՀԿ-ին՝ հիշեցնելով ԱԺ ընտրությունների ողջ ընթացքում այդ կուսակցության ընդդիմադիր խաղերը։ Կա նաև երրորդ տարբերակը. ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն, եթե իրենց «լավ» պահեն, կարող են առանց կոալիցիայի մի քանի մանր ու միջին պաշտոն ստանալ լռության դիմաց՝ որպես շնորհակալություն»: