Կովալը լավ չի աշխատել
«Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն անդրադառնալով հարցին, թե` «Ձեր մարզում Հանրապետական կուսակցությունն ամենաքիչ ձայներն է հավաքել, ի՞նչն էր պատճառը», նշել է. «Դե եթե մեկ այլ կուսակցություն հաղթել ա, նշանակում է՝ իրենք ավելի շատ հնարավորություններ են ունեցել։ «Բարգավաճ Հայաստան»-ի ձայները որ շատ են, դա դեռ չի նշանակում, որ մենք քիչ ձայն ենք հավաքել»: Հարցին, թե` «կոնկրետ Ձեր մարզում Հանրապետական կուսակցությունը շատ քիչ ձայներ է հավաքել, ի՞նչն է պատճառը, գուցե լա՞վ չեք աշխատել, թե՞ Հանրապետական կուսակցությանը Ձեր մարզում չեն վստահում», Շահգալդյանը նշել է. «Լավ չենք աշխատել։ …Ոնց հարմար ա, ասա՝ ըտենց ասեմ, ասեցի՝ լավ չեմ աշխատել, համ էլ մենք ընտրակաշառք չենք տվել, միգուցե դրա համար ա մեր ձայները քիչ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները