Բազմահազարանոց բողոքի ցույց՝ Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսության առջև. «Իլհամ Ալիև, Աստծո դատաստանից վախեցի՛ր»
Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսության առջև բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել:
Այդ մասին հաղորդում է իրանական «արաննյուզ.իռ» կայքը:
Համաձայն հաղորդագրության՝ Բաքվում «գեյ-շքերթի» անցկացման առնչությամբ՝ ավելի քան տասը հազար ցուցարարներ (ուսանողներ, դասախոսներ, հոգևորականության ներկայացուցիչներ) բողոքի ցույց են կազմակերպել Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսության առջև՝ պահանջելով անհապաղ չեղյալ համարել դրա անցկացումը:
Ցույցի ընթացքում հնչել են «Աշխարհի համասեռամոլներն Ադրբեջանում, իսլամական գործիչները՝ բանտերում», «Իլհամ Ալիև, Աստծո դատաստանից վախեցի՛ր» և այլ կարգախոսներ:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Թավրիզի իմամ-ջոմե Մոջթահեդ Շաբեսթարին հայտարարեց, որ եթե Ադրբեջանում «գեյ-շքերթ» անցկացվի, ապա Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսության առջև բողոքի ցույց կկազմակերպվի, Ադրբեջանի հյուպատոս Ալի Ալիզադեն խնդրել է, որպեսզի հանդիպում ունենա իրանցի հոգևորականի հետ՝ վերջինիս խնդրելով զերծ մնալ հյուպատոսության առջև բողոքի ցույց կազմակերպելուց:
Հակառակ Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսի հորդորիներին՝ իրանցի հոգևորականը նշել է, որ եթե առաջիկա ժամերի ընթացքում Ադրբեջանը պաշտոնապես չհայտարարի, որ հրաժարվում է «գեյ-շքերթի» անցակացումից, ապա Ադրբեջանի հյուպատոսության առջև նախատեսված ցույցը կկայանա:
Նախորդող տեղեկատվություն՝ Իրանցի հոգևորականը վերջնագիր է ներկայացրել Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան