Մեսսին բարեգործական խաղ կկազմակերպի
«Բարսելոնի» աստղ Լիոնել Մեսսին բարեգործական հանդիպում կկազմակերպի Կոլումբիայի երեխաների համար: Խաղը, որին կմասնակցեն ֆուտբոլիստներ Պորտուգալիայից, Իտալիայից, Արգենտինայից, Ֆրանսիայից, Թուրքիայից և Գերմանիայից, կկայանա Բոգոտայում, հունիսի 21-ին:
Մեսսին կխաղա մի թիմում իր ընկերների` Խավիեր Մասկերանոյի, Դանիել Ալվեշի, Ալեքսիս Սանչեսի և Ֆալկաոյի հետ միասին: Թիմերից մեկի մարզիչը կլինի Բրազիլիայի ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Կառլոս Դունգան, իսկ մյուսինը` Դիեգո Սիմեոնեն կամ Մարսելո Բյելսան:
Խաղից մասնակցելու համար նախնական համաձայնություն են տվել Դիեգո Ֆորլանը, Ժուլիո Սեզարը, Դիեգո Միլիտոն, Ռոբինյոն, Էսեկիել Լավեսսին, Ժուանը, Ալվարո Գոնսալեսը, Դիեգո Գոդինը, Սեբաստիան Էգուրեն, Արիել Օրտեգան, Ջեյմս Ռոդրիգեսը, Գաբրիել Միլիտոն, Դիեգո Լուգանոն և այլոք:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա