Մուկուչյանի համար անհասկանալի է` ինչպես է Ադիբեկյանը պարզել, որ 2,5 մլն դոլար ընտրակաշառք է բաժանվել
Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից խնդրեց մեկնաբանել սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հետազոտության արդյունքները, թե այս ընտրություններում բաժանվել է երկու և կես մլն դոլար ընտրակաշառք:
«Չգիտեմ` ինչի հիման վրա են կատարվել նման դատողություններ, ինչ վիճակագրություն է իրականացվել, ինչ մեթոդոլոգիայով են կատարվել այդ հարցումները, եթե ինձ հայտնի չէ նման մեթոդոլոգիա, ընտրանքի ձևերը, հետազոտության բնույթը, ապա այդ հետազոտությունն ինձ համար անհասկանալի է», -ի պատասխան արձագանքեց Տիգրան Մուկուչյանը:
Նրա խոսքով, ընտրակաշառքը հանցագործություն է և դրա հեղինակը պետք է պատժվի, իսկ դրա համար անհրաժեշտ են հստակ փաստեր: «Կարելի է խոսել տարբեր թվերի մասին, բայց եթե յուրաքանչյուր դատողություն ներկայացվում է, ապա պետք է ունենա փաստեր», -հավելեց ԿԸՀ նախագահը: