Տիգրան Սարգսյան. Կոալիցիայի հարցը քննարկվում է
«Նոր խորհրդարանում կոալիցիա կազմելու հարցն այժմ քննարկման փուլում է», - այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, նշելով, որ դեռ վաղ է ասել, թե ինչ ձևաչափ կունենա նոր կոալիցիան: «Զինվեք համբերությամբ, մի քանի օրից ամեն ինչ պարզ կլինի», - ասաց նա:
Պատասխանելով այն հարցին, թե ըստ խոսակցությունների` ինքն է լինելու Ազգային Ժողովի նոր նախագահը, Տիգրան Սարգսյանն ասաց, «Տարբեր բաներ են ասում»:
Վարչապետը նաև անդրադարձավ Հանրապետական կուսակցության «Հավատանք, որ փոխենք» կարգախոսին: Լրագրողների այն հարցին, թե ինչ փոփոխություններ կլինեն ընտրություններից հետո, նա պատասխանեց. «Փոփոխությունները լինելու են այնքան, որ ժողովրդի իրավիճակը բարելավվի և մարդիկ իրենց մաշկի վրա զգան այդ փոփոխությունները»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա