ԱԺ նախագահ. Դա ՀԱԿ-ի սահմանադրական իրավունքն է
«Հայ ազգային կոնգրեսը և մնացած բոլոր կուսակցություններն էլ կարող են դիմել ոչ միայն Սահմանադրական դատարան, այլ նաև այնտեղ, որտեղ իրենք իրավունք ունեն դիմելու: Դա իրենց սահմանադրական իրավունքն է»,- այսօր Հաղթանակի զբոսայգում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում Հայ ազգային կոնգրեսի հայտարարությանը` Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկմանը դիմելու մասին: «Ես շատ հանգիստ եմ վերաբերվում նման որոշմանը», - ասաց նա:
ԱԺ նախագահի խոսքով` կարևորն այն է, որ հասարակությունն ինքն ընտրեց և հավատաց իր ընտրությանը: «Բոլոր միջազգային դիտորդները` բավականին մեծաքանակ, դիտեցին ընտրությունները, և իրենց գնահատականը ձեզ պարզ է: Ես հասկանում եմ, որ ընտրությունների արդյունքից դժգոհ մարդիկ կան, կուսակցություններ, որոնք կանխավ թվեր էին հայտարարել. եթե այդ թվերը գումարենք, հինգհարյուրն անցնում է: Բնական է, որ ընտրություններից հետո այդ թվերը չէին լինելու և լինելու էր ռեալ այն, ինչ հասարակությունը, ընտրողն ինքն էր տալու», - ասաց Ս.Նիկոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները