Գյումրիում ընտրակաշառքի գործով նախաքննության ընթացքը չի բավարարում դատախազությանը. Հնարավոր են նոր քրեական գործեր
Ընտրությունների քվեարկության օրը (մինչև երեկոյան 23:00-ն) ընդհանուր առմամբ գլխավոր դատախազությունը 84 հաղորդում է ստացել, որոնցից յոթի մասով քրեական գործ է հարուցվել, դրանցից 5-ի մասով նախաքննությունն իրականացնելու է Հատուկ քննչական ծառայությունը, իսկ 2-ով` ոստիկանությունը:
Գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ մի շարք հաղորդումների քննարկումն այժմ ընթացքի մեջ է: «Դրանց ստուգման արդյունքում չի բացառվում, որ նորից քրեական գործեր հարուցվեն»,- փոխանցեց մամլո խոսնակը:
Հիշեցնենք, որ քրեական գործերից մեկի նախաքննության ընթացքը, որը վերաբերում էր Գյումրիում ընտրակաշառք բաժանելու մասին «Գալա» հեռուստաընկերության ցուցադրած տեսանյութին, Շիրակի մարզի դատախազությանը չի բավարարում: «Ոստիկանությանը հանձնարարություն էր տրվել, որ պարզվեն հանգամանքները, երեկվա դրությամբ արդյունքները գոհացուցիչ չէին, և Շիրակի մարզի դատախազությունը նորից հանձնարարություն է տվել, որ ակտիվացնեն գործողությունները», -տեղեկացրեց Սոնա Տռուզյանը:
«Գալա» հեռուստաընկերությունը մայիսի 6-ին` ժամը 20:00-ին, ցուցադրել է տեսանյութ` համաձայն որի, Գյումրի քաղաքի «Շարլ Ազնավուր»-ի անվան հրապարակում «Գազել» մակնիշի ավտոմեքենայի շուրջ հավաքված են քաղաքացիներ և ըստ հեռուստաընկերության հաղորդման` ընտրակաշառք են բաժանում:
Շիրակի մարզի դատախազությունը հանձնարարել էր մարզի ոստիկանության քննչական բաժնին նյութեր նախապատրաստել:
Ընտրակաշառք բաժանելու փաստով քրեական գործեր են հարուցվել. Տռուզյան
Շիրակի մարզի դատախազը հանձնարարել է ակտիվացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումները
Լրագրողի աշխատանքը խոչընդոտելու կապակցությամբ քրեական գործ է հարուցվել
Ընտրատեղամասերում նկարահանումներին խոչընդոտելու կապակցությամբ հարուցվել է 3 քրեական գործ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները