Տրավոլտային տղամարդ-մերսողները դատի են տվել սեռական ոտնձգությունների համար
Հոլիվուդյան դերասան Ջոն Տրավոլտայի դեմ դատարանն ավելի վաղ արդեն ստացել էր 2 մլն դոլարի հայց ոմն մերսողից, բայց նախօրեին Տրավոլտայի դեմ հայց է ներկայացրել ևս մեկը:
Երկու հայցվորներն էլ պնդում են, գրում է «Լենտա.ռու»-ն, թե դերասանը մերսման սեանսների ժամանակ սեռական բնույթի ոտնձգություններ է իրեն թույլ տվել նրանց նկատմամբ: Մեկին Տրավոլտան հունվարի 16-ին մերսման համար հրավիրել է Beverly Hills-ի իր համարը, իսկ մյուսի դեպքը ենթադրաբար տեղի է ունեցել հունվարի 28-ին Ատլանտայի հյուրանոցում:
Մերսողների մեղադրանքները Տրավոլտայի փաստաբանը որակել է աբսուրդային ու ծիծաղելի ու հայտարարել, որ իր հաճախորդը երկու այս անհեթեթ ու հորինված գործերով էլ կարդարացվի դատարանում:
Միևնույն ժամանակ մեղադրող կողմից ներկայացուցիչն էլ ասել է, որ այն բանից հետո, ինչ իրենք ներկայացրել են առաջին հայցը, շատերն են դիմում ու ասում, որ նույն իրավիճակում են հայտնվել: Սակայն «տուժած» մերսողները ոստիկանություն չեն դիմել, քանի որ վախեցել են, թե իրենց չեն հավատա: