ԿԸՀ-ն արտահերթ նիստ է հրավիրել. Ով ինչքան գումար է ծախսել
Այսօրվա արտահերթ նիստի ընթացքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել 06.05.2012թ. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ երրորդ հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմված տեղեկանքը` 01.04.2012թ-06.05.2012թ. ժամանակահատվածի համար:
ԿԸՀ մամլո ծառայության հաղորդմամբ, վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը ներկայացրել է վիճակագրական տեղեկատվություն` նախընտրական հիմնադրամների բացման և հայտարարագրերի ներկայացման վերաբերյալ:
Ըստ այդմ`
• նախընտրական հիմնադրամներ են բացել 126 թեկնածու, որոնցից 124-ն են նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերը ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով,
• 6 թեկնածու դեռևս ունեն տարբեր չափերի պայմանագրային պարտավորություններ,
• բացված նախընտրական հիմնադրամներից 79-ում քվեարկության օրվանից հետո առկա են մնացորդներ, իսկ 47-ում մնացորդը 0-ական է,
• արձանագրվել է թեկնածուի կողմից իր նախընտրական հիմնադրամ օրենսգրքով սահմանված առավելագույն չափը գերազանցող գումարի վճարման մեկ դեպք:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու