ՀՀՇ-ն մոռացել է, թե ինչպես էր հետապնդում լրատվամիջոցներին
Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններից հետո ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ՀԱԿ-ը պատրաստվում է խորհրդարանի ամբիոնից պատրաստել հասարակությանը քաղաքացիական հեղափոխության` «Голос Армении»-ն փաստում է, որ ՀԱԿ-ն արդեն սկսել է հիսթերիա սերմանելու իր սովորական դարձած քաղաքականությունը:
Թերթը նկատում է, որ մայիսի 8-ին կայացած հանրահավաքին Հրանտ Բագրատյանը կուրծք էր ծեծում, թե թքած ունի ընտրությունները ազատ և ժողովրդավարական հռչակած եվրոպացի դիտորդների կարծիքի վրա, այնինչ ընտրություններից առաջ ՀԱԿ-ի առաջնորդները պահանջում էին, որ յուրաքանչյուր ընտրատեղամասում լինի գոնե մեկ միջազգային դիտորդ: «Առնվազն զավեշտալի է, երբ ՀԱԿ-ը խոսում է ժողովրդավարության և խոսքի ազատության մասին:
Ժամանակն է հիշեցնել Տեր-Պետրոսյանին, թե ինչպես էր ՀՀՇ-ն իր իշխանության օրոք ջորդուխուրդ արել «Հայլուրի» խմբագրությունը, ինչպես են այրել «Որբաթ» պարբերականի խմբագրությունը և ինչ հետապնդումների էր ենթարկվում հենց «Голос Армении» թերթը, որին անգամ արգելել էին տպագրման թուղթ ձեռք բերել»,-գրում է թերթը` շեշտելով, որ իշխանություն ՀՀՇ-ի վերադարձի մեջ մեղավոր է նաև ՀՅԴ-ն, որն այս ընտրություններում համատեղ շտաբ ստեղծեց մի կուսակցության հետ, որի ղեկավարները 1995-96 թթ-ների ընտրություններում հիմք դրեցին Հայաստանում ընտրակեղծիքների կիրառմանը: