ԲՀԿ-ն, հնարավոր է, զրկվի յուղոտ պաշտոններից
«Հրապարակը» գրել է, որ երեկ Հաղթանակի այգում թերթի լրագրողը քաղաքաշինության նախարար, ԲՀԿ շտաբի պետ Վարդան Վարդանյանին հարցրել է`գո՞հ է կուսակցության ստացած ձայներից, և ԲՀԿ-ն պատրաստվո՞ւմ է կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ: ԲՀԿ-ականը, սակայն, հարցը լսելով` արագ հեռացել է: Երբ լրագրողը համառել է` գնալով նրա հետևից, Վարդան Վարդանյանը նետել է. «Կուլտուրայից այդքան զուրկ ե՞ք, ասացի չեմ ուզում խոսել»:
«Ակնհայտ է, որ ոչ ոք չգիտի իր գլխի գալիքը, և այն մտքից, որ շուտով հնարավոր է զրկվեն իրենց յուղոտ պաշտոններից, խիստ նյարդայնանում են»,-մեկնաբանել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները