Ինչո՞ւ Ամալյանի հանձնաժողովը չի նկատել 2008-ի ընտրությունների ակնհայտ հակաքարոզչությունը. Պետրոսը Ամալյանին հրավեր է արել
Մայիսի 5-ին և 6-ին մինչև ժամը 8:00-ն «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում քարոզչություն և հակաքարոզչություն չի եղել: Անդրադառնալով այսօր Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի հայտարարությանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական ծրագրերի պատասխանատու Պետրոս Ղազարյանը:
«Պարզապես մայիսի 6-ին մենք Լևոն Տեր-Պետրոսյանի և Լևոն Զուրաբյանի ասուլիսները լուսաբանել ենք ուղիղ եթերի ռեժիմով, որի ժամանակ Լևոն Զուրաբյանը քաղաքական կոչ է արել:Բայց ես ուրախ եմ, որ պատկան մարմինները գտան 2012 ի ընտրությունների գլխավոր ընտրախախտումը: Իսկ թե ինչու Ամալյանի հանձնաժողովը չէր նկատում ասենք 2008-ի ընտրությունների ժամանակ ակնհայտ հակաքարոզչությունը հարցի պատասխանը գտնելու համար ես հարգարժան պարոն Ամալյանին հրավիում եմ ուղիղ եթեր», -գրել է Պետրոս Ղազարյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ ՀՌԱՀ-ի վաղը կայանալիք նիստում օրակարգային մեկ հարց կա, որը վերաբերում է «Կենտրոն» հեռուստաընկերությանը պատասխանատվության ենթարկելուն:
ՀՌԱՀ-ը պատժում է «Կենտրոն» հեռուստաընկերությանը