Սարկոզին կկանգնի դատարանի առաջ
Նիկոլա Սարկոզին, ով մի քանի օրից կզրկվի նախագահական անձեռնմխելիությունից, ցուցմունք կտա դատարանում կաշառակերության և կուսակցությունների անօրինական ֆինանսավորման գարծով:
Քրեական այս գործի հիմնական դերակատարը Սարկոզիի մտերիմներից մեկն է, Ֆրանսիայի հետախուզման ծառայության պետ Բերնար Սքվարսինին: Վերջինիս, գրում է «Ուտռո.ռու»-ն, մեղադրում են, որ նա մեկ տարի առաջին ապօրինի գաղտնալսել է Le Monde թերթի լրագրողի հեռախոսը, որպեսզի բացահայտի, թե ո՞վ է աղբյուրը:
Նշենք, որ խոսքը L'Oreal ընկերության ղեկավար Լիլիան Բետանկուրի կողմից քաղաքական ուժերի ֆինանսավորման մասին է:
Սքվարսինիին մեղադրում են կապի կոնֆիդենցիալության խախտման, տեղեկությունների ապօրինի հավաքագրման և անձնական կյանքի ոտնահարման մեջ:
Ի դեպ, կա ևս մեկ քրեական գործ, որի շրջանակում կարող են հարցաքննել Նիկոլա Սարկոզիին` Պակիստանին ռազմական պայմանագրերի դիմաց ֆինանսական ծպտյալ աջակցություն ցուցաբերելու մասին է խոսքը: