Ոտքերը փայտին մեխած քաղաքացին կապրի անօթևանների կացարանում (տեսանյութ)
Մի քանի օր առաջ Հանրապետության հրապարակի հարևանությամբ երկու ոտքերը փայտե կտորներին մեխած քաղաքացին այժմ գտնվում է անօթևան մարդկանց կացարանում: Կացարանում նրան տեղավորելու գործում Panorama.am-ի ջանքերի շնորհիվ աջակցել են ՄԻՊ ներկայացուցիչ Սերգեյ Հարությունյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը:
Ինչպես Panorama.am-ի հետ զրույցում ասաց Գրիգոր Շագոյանը, կացարանում բժիշկը զննել է վերքը: «Հիմա պալատում եմ, փառք աստծո»,-ասաց Շագոյանը: Հիշեցնենք, որ կացարանում անօթևանները կարող են մնալ միայն 60 օր, ինչից հետո այստեղի մյուս բնակիչների պես Շագոյանին էլ սպառնում է կրկին փողոցում հայտնվելու վտանգը:
Նախորդող հրապարակում`
Նոր մանրամասներ ոտքերը մեխած Գրիգորից. Այսօր նա կդիմի սոցնախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում