Շվեդիայի խորհրդարանը մերժել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ադրբեջանական փաստաթուղթը
Շվեդիայի խորհրդարանը նախօրեին կայացած լսումների արդյունքում մերժել է Ադրբեջանի միջնորդագիրը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, որը հակասում էր խնդրի կարգավորման միջազգային սկզբունքներին: Այս մասին հաղորդում է «armeniska.se»-ն:
Ավելի վաղ, Մեհմետ Կապլանը (Կանաչների կուսակցության կողմից ներկայացված շարժում ) կոչ էր անում Շվեդիային ակտիվ ներգրավվածություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, վերջինս խորհրդարանի քննարկմանն էր ներկայացրել հակահայկական ձևակերպումներով բանաձևի նախագիծ, որի լուծման հեռանկարները շեղվում էր միջազգային ընդունված ձևաչափի շրջանակնեից:
Շվեդիայի խորհրդարանի կողմից ընդունված փաստաթղթում նշվում է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով առկա ԵԱՀՄ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում