Վատ աշխատելու համար որոշ մարզպետներ պաշտոնանկ կարվեն
«168 Ժամը» գրել է. «Մեր տեղեկություններով, անկախ նոր ձևավորվելիք կառավարության ձևաչափից, առաջիկայում պաշտոնանկ են արվելու առաջին հերթին այն մարզերի ղեկավարները, որոնցում ՀՀԿ-ն կամ պարտություն է կրել, կամ համեմատաբար քիչ առավելություն է ունեցել ԲՀԿ-ի համեմատ: Առաջին հերթին, խոսքը վերաբերում է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին. Կոտայքը միակ մարզն է, որտեղ ԲՀԿ-ն ՀՀԿ-ից շատ ձայն է ստացել: ԲՀԿ-ի համեմատ` ՀՀԿ-ի քիչ առավելություն ստացած մարզերի եռյակը գլխավորում է Վայոց Ձորը, որի ԲՀԿ-ական մարզպետ Սերգեյ Բագրատյանը, անկախ ընտրությունների արդյունքներից, առաջիկայում պաշտոնանկ կարվի: Նրա դեպքում դա բնական է` հաշվի առնելով կուսակցական պատկանելությունը: Իսկ ՀՀԿ-ի համար «համեստ» արդյունքներ արձանագրած Շիրակի անկուսակցական մարզպետ Աշոտ Գիզիրյանը և Արագածոտնի ՀՀԿ-ական մարզպետ Սարգիս Սահակյանը պաշտոնանկ են արվելու վատ աշխատելու համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները