ՎիվաՍել-ՄՏՍ-ն Առաջնորդների դպրոցի ուսանողներին է ներկայացրել շուկայում մրցունակ մնալու և առաջնորդելու հմտությունները
ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը տեղեկացնում է, որ կառավարման իր մոդելը շարունակում է օրինակ ծառայել ապագա մասնագետների համար, ովքեր տեսական գիտելիքը գործնականով հարստացնելու հարցում արդյունավետ են համարում Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորի` ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման փորձը: Ընդօրինակման հետաքրքրությունը մեր երկրում գործարար կառավարման մոդելի հանդեպ է:
«Աշխատանքային առողջ միջավայր, նոր չափանիշ սահմանելու համարձակություն, բարոյական արժեքներով առաջնորդվելու կամք, պատասխանատվություն և արդյունքի հասնելու հետևողականություն. մոտավորապես այսպիսին պետք է լինի այն կազմակերպության ռազմավարությունը, որը ձգտում է լինել առաջատար և առաջնորդել իր օրինակով: Այդ ամենի հիմքում, սակայն, պետք է լինի ոչ միայն սպառողի, այլև ամբողջ հասարակության հանդեպ պատասխանատվությունը»,-Առաջնորդների դպրոցի ուսանողներին հուշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը կառավարման գործիքների ընտրության հարցում կարևոր է համարում աշխատակիցների մասնագիտական իրական հնարավորությունների բացահայտումը և ղեկավարի` նրանց դերը գնահատելու կարողությունը: Ապագա մասնագետների հետ հանդիպման ընթացքում ներկայացվել է կառավարման համակարգված մոտեցման առավելությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին